Թըմեքուլա Վյալիի դպրոցական օկրուգի 22 աշակերտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում: Ռիվըրսայդ շրջանի շերիֆ գրասենյակը աշակերտներին տարել է հենց երեք դպրոցների դասարաններից: 15 աշակերտ ձերբակալվել են Թըմեքուլա Վյալիի ավագ դպրոցից, 5-ը` Չեփըրել դպրոցից, եւս երկուսը` Rancho Vista Continuation ավագ դպրոցից: Ոստիկաններն աշակերտների մոտից առգրավել են թմրանյութի մեծ քանակություն` այդ թվում` մարիխուանա, կոկաին, մետամֆետամին, էքսթըզի, հերոին, LSD: Նրանցից երկուսին ձերբակալել են որպես չափահասների, իսկ մյուսներին հանձնել ծնողներին, նրանց անունները չեն հաղորդվում: