Logo

Articles

Ընտրություններից մեկ օր առաջ

Created on Tuesday, 06 November 2012 02:31 Written by AMGA TV

elect 5
ԱՄՆ նախագահի թեկնածուները` պետության գործող ղեկավար Բարաք Օբաման եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռամնին, ընտրություններից մեկ օր առաջ վայելում են ընտրողների գրեթե հավասար վստահությունը: Այդ մասին վկայում են CNN-ի անցկացրած նոր հարցման տվյալները: Հետազոտության արդյունքների համաձայն` Ռամնիի եւ Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել պոտենցիալ ընտրողների 49-ական տոկոսը: Հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ համակրանքով է վերաբերվում Օբամային, 51 տոկոսը` Ռամնիին: Հանգուցային հարցերում 51 տոկոսը համաձայն է Օբամայի, 50 տոկոսը` Ռամնիի հետ: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2-4-ին, հարցերին պատասխանել են 1010 չափահաս ամերիկացիներ: Մյուս հարցումները մոտավորապես նույն արդյունքն են տալիս: Politico թերթի հարցման համաձայն` Օբամայի եւ Ռամնիի օգտին պատրաստ է ձայն տալ ընտրողների 48-ական տոկոսը, NBC News-ի հարցումը ցույց է տալիս, որ Օբամային մտադիր է աջակցել 48 տոկոսը, իսկ Ռամնիին` 47 տոկոսը, ըստ ABC News-ի հարցման տվյալների` Օբաման վայելում է ընտրողների 49 տոկոսի, իսկ Ռամնին` 48 տոկոսի աջակցությունը: Միայն Pew Research կենտրոնն է պնդում, որ թեկնածուների միջեւ տարբերությունը 3 տոկոսային կետ է` Օբամային աջակցում է ընտրողների 50 տոկոսը, Ռամնիին` 47 տոկոսը: Հաղթանակի հասնելու թեկնածուների հավասար հնարավորությունները խոսում են այն մասին, որ բացառված չէ այն իրադրությունը, երբ նախագահական մրցավազքի հաղթողը չի որոշվի ընտրություններից հետո բավական երկար ժամանակ` մինչեւ ձայների լրիվ վերահաշվարկը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.