Logo

Articles

Քարոզարշավը շարունակվում է

elect 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ խուսափելով մրցակից Բարաք Օբամայի դեմ ուղիղ հարձակումներից: Ռամնին նախընտրական միջոցառումները դադարեցրել էր երկուշաբթի՝ կապված ԱՄՆ-ի արեւելյան ափին պատուհասած Սենդի փոթորկի հետ: Քաղաքական գործչի շտաբը նրան անհապաղ ուղարկել էր աղետի հարվածին սպասող Վըրջինիայից խաղաղ Օհայո, որտեղ Ռամնին, հետեւելով դեմկոկրատ մրցակցի օրինակին, հայտարարել էր ընտրապայքարը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Իսկ երեկ նա մեկնել է Ֆլորիդա եւ Տամպայում ունեցել ելույթը նրա առաջին խոշոր հրապարակային միջոցառումն էր ընտրություններին նախորդող վերջին շաբաթում: Բնությունը կարծես թե Օբամային նախընտրական նվեր է մատուցել: Նա ողջ օրը հեռուստաէկրաններին է, վերադարձել է ղեկավարի իր դերին՝ հեռանալով երկրի տնտեսության վերականգնմանն առնչվող տեւական քննարկումներից: Նույնիսկ հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից շատերը հայտնել են, որ Օբաման՝ որպես նախագահ, նման իրավիճակներում իրենց դրսեւորել է պրոֆեսիոնալ եւ ճիշտ: Այդ դերում է իրեն փորձել նաեւ Ռամնին: Ֆլորիդայի այցի ընթացքում նա խոսել է աղետի հետեւանքների վերացման ահրաժեշտության մասին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Օբաման այսօրվանից կսկսի իր քարոզարշավը եւ կայցելի Վիսկանսըն, Կոլորադո եւ Նեւադա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.