Logo

Articles

Ֆրանսիայում դատում են հայկական հանցախմբի

Created on Tuesday, 30 October 2012 00:33 Written by AMGA TV

frrra 4Արդեն մոտ մեկ շաբաթ է` Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթանում է թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի դատավարությունը: Թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաեւ Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի հոգեւոր հովիվ տեր Վաչե Այրապետյանին: Դատավարությունն ընթանում է բավականին թեժ մթնոլորտում, դրան անդրադարձել են Ֆրանսիայի մի շարք լրատվամիջոցներ: Նշենք, որ խոսքը գնում է ոչ միայն թղթադրամների կեղծման մասին. խմբավորումը զբաղվել է նաեւ թմրանյութերի փոխադրմամբ եւ վաճառքով: Իսկ խմբավորման կենտրոնը եղել է եկեղեցու տակ գտնվող Օշական սրահը: Այս հանգամանքը հատկապես առաջացրել է Նիսի հայ համայնքի վրդովմունքը: Epress.am կայքը նշում է, որ Վաչե քահանան Գարեգին Բ կաթողիկոսի ամենասիրելի աշակերտն է ու հոգեւոր զավակը. հենց Գարեգին Բ-ն է իրեն ձեռնադրել քահանա եւ, որպեսզի քահանան չհայտնվի բանտում, Գարեգին Բ-ն նրան տեղափոխել է Ստրասբուրգ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.