Logo

Articles

Քլինթոնը հրաժարական է տալու

Created on Monday, 29 October 2012 23:09 Written by AMGA TV

clenton 8ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը կրկին հայտնել է պաշտոնաթող լինելու իր ցանկության մասին, ինչը տեղի կունենա երկրում նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: -Ես մտադիր եմ հեռանալ անմիջապես նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո. այսպիսինն է իմ ծրագիրը,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դեռեւս հնարավորություն չի ունեցել այս թեմայով զրուցել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ վերջինի զբաղվածության պատճառով։ Ավելի վաղ Քլինթոնը բազմիցս հայտարարել է, ինքը չի շարունակի պաշտոնավարել պետքարտուղարի պաշտոնում։ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն է ստանձնել 2008 թ.-ին՝ Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.