Logo

Articles

Երրորդ բանավեճում հաղթեց Օբաման

Created on Tuesday, 23 October 2012 23:04 Written by AMGA TV

romab 4Երեկ՝ ուշ երեկոյան, Ֆլորիդա նահանգի Բոքա Ռըթոն քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ, նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռամնիի հեռուստաբանավեճերի երրորդ եւ վերջին փուլը, որը վերաբերել է արտաքին քաղաքականությանը։ Այս հեռուստաբանավեճն ընթացել է ավելի հանգիստ, քան նախորդ երկուսը․ թեկնածուները միմյանց գրեթե չեն ընդհատել, սակայն գործող նախագահը բաց չի թողել հնարավորությունը՝ հիշեցնելու մրցակցին միջազգային խնդիրների մեկնաբանման ընթացքում թույլ տված վրիպակների, նրա՝ այս կապակցությամբ ոչ բավարար տեղեկացվածության եւ հակասական հայտարարությունների մասին։ Ռամնին բանավեճը սկսել է՝ Օբամային մեղադրելով նախագահությունը «ԱՄՆ-ի քաղաքականության համար արաբական երկրներով ներողություններով շրջագայություն» սկսելու համար՝ ներողություն չխնդրելով բառացի, սակայն ցուցաբերելով չափազանց հարգալից վերաբերմունք եւ պատահմամբ մոռանալով մտնել Իսրայել՝ Վաշինգտոնի՝ Իսրայելին աջակցության թուլացման մասին շահարկումների առիթ տալով։ Երկու թեկնածուներն էլ ցույց են տվել՝ իրենք համակարծիք են, որ Միացյալ Նահանգները պետք է ձգտի համաշխարհային առաջնորդության։ Սիրիայի հարցով դիրքորոշումները նույնպես համընկել են, նրանք համաձայնել են, որ այդ երկրում ռազմական միջամտությունն ԱՄՆ-ին պետք չէ: Ռամնին սակայն հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է սիրիացի գրոհայիններին զենք մատակարարի: Օբաման դրան կտրականապես դեմ է եղել: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է հանրապետականի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Հանրային կարծիքի ուսումնասիրությունները վկայում են, որ ընտրություններից առաջ կայացած վերջին հեռուստաբանավեճում հաղթել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման։ Համաձայն CNN-ի տվյալների՝ հեռուստադիտողների 48 տոկոսը հաղթանակը տվել է գործող նախագահին, 40 տոկոսը՝ հանրապետական թեկնածուին։ Ըստ CBS հեռուստաընկերության իրականացրած հարցման՝ 53 տոկոսը հաղթող է համարել Օբամային, 23 տոկոսը՝ Ռամնիին, 24 տոկոսը կարծում է, որ բանավեճն ավարտվել է ոչ ոքի։ Հիշեցնենք, որ Օբամա-Ռամնի առաջին հեռուստաբանավեճում ոչ մեծ առավելությամբ հաղթել էր հանրապետական թեկնածուն։ Երկրորդ փուլում հաղթել էր արդեն Օբաման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.