Logo

Articles

Կոնգրեսական Դոլդը հայկական հանձնախմբի համանախագահ

dold 5Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսը հայտնել է, որ Իլինոյսից հանրապետական կոնգրեսական Ռաբըրտ Դոլդը հանձնախմբի համանախագահ է նշանակվել: -Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահի պաշտոնում նշանակումն ինձ համար մեծ պատիվ է: Ցանկանում եմ շարունակել աշխատանքը՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ, - ասել է կոնգրեսական Դոլդը՝ ի պատասխան Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի հանրապետական փոխնախագահի պաշտոնում իր նշանակման: Ռոբերտ Դոլդը ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձևի համահեղինակներից է, սատարել է հայամետ շատ բանաձեւերի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.