Logo

Articles

Աթենքում հանրահավաքը վերաճել է զանգվածային անկարգությունների

Created on Thursday, 18 October 2012 23:20 Written by AMGA TV

athenq 4Աթենքում տնտեսման խիստ միջոցների դեմ հանրահավաքը վերաճել է զանգվածային անկարգությունների: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել եւ դյուրավառ նյութերով շշեր: Ի պատասխան իրավապահ մամինների ներկայացուցիչները կիրառել են արցունքաբեր գազ: 9 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, 65-ամյա մի ցուցարար էլ մահացել է սրտի կաթվածից: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Հունաստանում տեղի է ունենում 24-ժամյա համազգային գործադուլ: Աթենքի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Քաղաքում չեն գործում պետական շատ հաստատություններ, հիվանդանոցներ, խանութներ: Նաեւ տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան. հասարակական տրանսպորտը կաթվածահար է եղել, շոգենավային կապն ընդհանրապես դադարեցվել է, իսկ բոլոր ավիաչվերթները հետաձգվել են 3 ժամով: Գործադուլի մասնակիցները բողոքում են բյուջետային հերթական կրճատումների դեմ, որին Հունաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային ֆինանսական օգնության փոխարեն: Պայմանների կատարումից հետո Հունաստանը կարող է ստանալ հերթական վարկը՝ 130 միլիարդ եվրոյի չափով: Գործադուլը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը պատրաստվում է Բրյուսելում հանդիպել եվրոպական առաջնորդների հետ`քննարկելու ճգնաժամից դուրս գալու միջոցները: Հունական մայրաքաղաքում անվտանգությունն ապահովում են անվտանգության ուժերի 4 հազար աշխատակիցներ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.