Logo

Articles

Մահացել է առանց սրտի վեց ամիս ապրած չեխը

Created on Thursday, 18 October 2012 23:19 Written by AMGA TV

chkh 537 տարեկան հասակում մահացել է չեխ հրշեջ Յակուբ Հալիկը, որն առանց սրտի ապրել է ավելի քան 6 ամիս: BBC-ի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, բժիշկները նրա սիրտը փոխարինել էին երկու պոմպով, որոնցից յուրաքանչյուրը կատարել է սրտի աջ եւ ձախ հատվածների գործառույթները: Այդ բացառիկ վիրահատությունը կատարել են ապրիլին: Բժիշկների խոսքերով` Հալիկը մահացել է, երբ սկսել է չգործել լյարդը: Թե ինչու է այն դադարել գործել` կորոշվի դիահերձման արդյունքում: Սրտի գործունեության հետ այդ երեւույթը ուղիղ կապ չունի: Չնայած, որ Խալիկը զարկերակային ճնշում չուներ եւ ստիպված էր իր արհեստական սիրտը լիցքավորող մարտկոցներ ունենալ, կարողանում էր ազատ շարժվել եւ նույնիսկ օգտվել հիվանդանոցային մարզասրահից: Նա դոնորական օրգանի համար հերթագրված էր:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.