Logo

Articles

Նյու Յորքում ահաբեկիչ են ձերբակալել

Created on Thursday, 18 October 2012 22:59 Written by AMGA TV

terrr 5Նյու Յորքում Դաշնային պահուստային բանկի շենքի մոտ պայթեցում կատարելու փորձի կասկածանքով կալանավորվել է Բանգլադեշի 21-ամյա մի բնակիչ: Քվազի Մոհամեդ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսն ԱՄՆ էր ժամանել ահաբեկչական գրոհ կատարելու նպատակով: Նաֆիսը ձերբակալվել է այն բեռնատարը պայթեցնելու փորձի ժամանակ, որը, նրա կարծիքով, լցված է 430 կգ պայթուցիկով: Նաֆիսը մեքենան կայանել է շենքի մուտքի մոտ, հեռու քաշվել եւ սեղմել կոճակը, սակայն պայթյուն չի եղել: FBI-ը պնդում է, որ տղամարդն սպառնալիք չէր ներկայացնում, քանի որ նախապես գտնվում էր մշտական հսկողության ներքո: Նաֆիսին առաջադրվել է զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման փորձի եւ Ալ Քաիդա խմբավորմանը նյութապես օժանդակելու փորձի մեղադրանք: Ըստ հետաքննության տվյալների՝ նա ԱՄՆ է ժամանել 2012թ. հունվարին ուսանողական վիզայով եւ զբաղվել է գրոհի իրականացման համար մարդկանց որոնումներով: Նրանցից մեկը եղել է FBI-ի իրազեկիչ: Նաֆիսի նկատմամբ սահմանվել է հսկողություն, իսկ գաղտնի գործակալը նրան վաճառել է 20 պարկ, որոնցից յուրաքանչյուրում, կասկածյալի կարծիքով՝ եղել է 23 կիլոգրամ պայթուցիկ նյութ Ի դեպ, պարզվել է, որ նա բանգլադեշցի բանկիրի որդի է: Ձերբակալվածի հայրը՝ Ահսանուլլան, որդուն բնութագրել է որպես օրինավոր մարդ, որն ընդունակ չէ կատարելու ահաբեկչական գործողություն: Նա կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին՝ միջամտել եւ երիտասարդին վերադարձնել հայրենիք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.