Logo

Articles

Չինական Հալոինի զգեստները առգրավել են

Created on Wednesday, 17 October 2012 00:26 Written by AMGA TV

halow 4ԱՄՆ-ի իշխանությունները կալանք ենք դրել ավելի քան հազար մանկական մաքսանենգ կոստյումների վրա: 1371 ծովահենային կոստյումներով բեռը Չինաստանից բերվել էր մոտալուտ Հալոուինի տոնի առթիվ եւ նախատեսված էր Վաշինգթըն նահանգի Սիեթլ քաղաքում վաճառելու համար: Զգեստների վրա կալանք է դրվել կոճակներում կապարի բարձր պարունակության պատճառով: Դրա մակարդակն ավելի քան 11  անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելին: Պաշտոնյաների խոսքով՝ ամբողջ խմբաքանակը կոչնչացվի: Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների՝ կոստյումների արժեքը գնահատվում է ավելի քան 10 հազար դոլար: Հալոուինի տոնը նշվում է հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 1-ը՝ Բոլոր սրբերի օրվա նախօրյակին: Այդ օրն ընդունված է դնել դիմակներ եւ հագնել դիմակահանդեսի զգեստներ՝ մարմնավորելով տարբեր պերսոնաժների:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.