Logo

Articles

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

thsaruk 5Նախօրեին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: Հայկական Ժամանակ թերթի տվյալներով, բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղ բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը` բռնաբարության մեղադրանքով: Ըստ այդմ, նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր եւ այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին` ընտրություններին ճիշտ կողմնորոշվելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.