Logo

Articles

Սիրիայում մարտերը շարունակվում են

Created on Thursday, 11 October 2012 00:41 Written by AMGA TV

 syria 4Հալեպ քաղաքում շարունակվում են բախումները սիրիական կառավարական բանակի եւ այսպես կոչված սիրիական ազատ բանակի գրոհայինների միջեւ: Ինչպես հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, Հալեպի Դուվար Ալ-Ագյուր հրապարակում զինվորական ստորաբաժանումները ոչնչացրել են ռազմական 2 մեքենա եւ նախկինում գրահայինների կողմից առեւանգված Շտապ օգնության 3 մեքենա: Ոչնչացման պահին մեքենաների բեռնախցերում եղել են մեծ քանակության զենք: Հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է գրոհայինների խմբի ղեկավարը, ով ահաբեկիչների շրջանակներում հայտնի է Ահմեդ Աբու Լել անվամբ, ինչպես նաեւ երեք հրաձիգներ եւ ահաբեկիչ: Կառավարական զորքերը գրոհել են նաեւ ահաբեկիչների կայանատեղին, ինչի արդյունքում ոչնչացվել են ռազմական մեքենաներ, ինչպես նաեւ սպանվել կամ վիրավորվել են բազմաթիվ գրոհայիններ: Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Հալեպի ալ Արքուբ շրջանում հայ երիտասարդ է զոհվել ազատ բանակի դիպուկահարի արձակած կրակոցից: Հալեպի Ազգային առաջնորդարանի փոխանցմամբ, զոհվածը հայազգի Մինաս Սազյանն է Կառավարական ուժերը Դամասկոսի արվարձանում հայտնաբերեն ինքնաշեն պայթուցիկների եւ զինամթերքի պատրաստման ընդհատակյա արհեստանոց: Պետական լրատվամիջոցները հայտնել են նաեւ Հոմս եւ Դարաա մարզերում իրականացված հաջող գործողությունների մասին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.