Logo

Articles

Մահացու վրաերթ Ինլընդ Էմփայրում

enlund 7 Ոստիկանությունը որոնում է վարորդին, ով վրաերթի էր ենթարկել անցորդին ու փախել դեպքի վայրից: Ինլընդ Էմփաըյր շրջանում կեսգիշերին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 16 տարեկան մի աղջիկ մարմնական վնասվածքներ էր ստացել: Վթարը տեղի էր ունեցել Մասքոյում, California Street-ի եւ Highland Avenue-ի խաչմերուկում: Ոստիկանության փոխանցմամբ, տուժախները կանգնած են եղել մայթին, երբ մեքենան բախվե է նրանց: 28-ամյա տղամարդն ընկել է մեքենայի տակ, իսկ դեռահասը հարված է ստացել մեքենայի հայելիով: Վարորդն անմիջապես փախել է դեպքի վայրից: Ականատեսները միայն նկատել են, որ մեքենան սեդան է: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.