Logo

Articles

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին

Created on Tuesday, 09 October 2012 23:34 Written by AMGA TV

misssle 5Հյուսիսային Կորեան իր տիրապետության տակ ունի լայն շառավղով գործողության հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին: Այս մասին ասված է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրությունում: Հյուսիսային Կորեայի իշխանությունները նշել են, թե իրենց ռազմավարական հրթիռային ուժերը կարող են խոցել ամերիկյան թիրախները ոչ միայն Կորեական թերակղզում, այլեւ Ճապոնիայում, Գուամ կղզում եւ ԱՄՆ-ի տարածքում: Նման հրթիռների տեխնիակական առանձնահատկությունների մասին չի հաղորդվում: Ենթադրաբար նման պարամետրերի է համապատասխանում միջմայրցամաքային Taepodong-2 բալիստիկ հրթիռը` մշակված Փխենյանի կողմից: Սակայն մինչ օրս հեռահար հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջողությամբ են ավարտվել: Հեռահար հրթիռների առկայության մասին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը Հարավային Կորեային թույլ է տվել ընդարձակել հարձակվողական հրթիռային համալիրների հեռահարությունը` 300-ից դարձնելով 800 կմ: Դա նշանակում է, որ հարավկորեական հրթիռների գործողության շառավղում է այժմ գտնվում Հյուսիսային Կորեայի ողջ տարածքը, Չինաստանի եւ Ճապոնիայի տարածքի մի մասը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.