Logo

Articles

Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց

Created on Tuesday, 09 October 2012 23:27 Written by AMGA TV

Vardanik 5Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարությանը: Նշենք, որ նա նոյեմբերին պետք է հանձներ պաշտոնը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, սակայն ժամկետից շուտ է ներկայացրել դիմումը, եւ վաղը կառավարությունը պաշտոնանկ կանի նրան: Ըստ օրենքի, որոշումը ստորագրվելու պահից մտնելու է ուժի մեջ: Նշենք, որ Ղուկասյանը 13 տարի եղել է Գյումրիի քաղաքապետը եւ նրա ու նրա ընտանիքի անունը մշտապես կապված է եղել քրեական պատմությունների հետ: Այժմ էլ որդին հետախուզման մեջ է ծեծկռտուք եւ կրակոցների գործով: Վարդան Ղուկասյանին արգելել էին առաջադրել իր թեկնածությունը, եւ Հանրապետական կուսակցությունը աջակցեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.