Logo

Articles

Հարսանքավորները դաժանաբար ծեծել են իրար

Created on Tuesday, 09 October 2012 23:12 Written by AMGA TV

wedd 4Ֆիլադելֆիայում հարսանիքի հրավիրված հյուրերը դաժան ծեծի են ենթարկել իրար, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել: 57-ամյա մի տղամարդու սիրտը չի դիմացել լարվածությանը եւ նա մահացել է սրտի կաթվածից: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 2 տարբեր պսակադրության արարողությունների հյուրերի միջեւ միեւնույն հարսանյաց սրահում՝ Ֆիլադելֆիայի Sheraton Society Hill-ում, շաբաթ օրը: Առաջին հարսանիքի մասնակիցները խմելուց հետո կռիվ են սկսել, որին միացել են մեկ այլ հարսանիքի մասնակիցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել մահակներ կիրառել՝ կռվողներին իրարից բաժանելու համար: Նրանք նաեւ 4 հոգու ձերբակալել են: Երկուսին՝ մանր խուլիգանության, եւս երկուսին՝ ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու համար: Ֆիլադելֆիայի ոստիկանության ներկայացուցիչ Ռեյ Էվըրսը հայտնել է, թե իրենց առայժմ հայտնի չէ ընդհարման պատճառը, սակայն անշուշտ կռվին նպաստել է խմված ալկոհոլի քանակությունը: Ոստիկանությունը նաեւ պնդում է, թե կարողացել է իր ձեռքը վերցնել վերահսկողությունը, սակայն տեսագրությունը, որն արել էր հյուրերից մեկը, հակառակն է ապացուցում: Հյուրերից մեկը՝ 57-ամյա Վինս Սանութին, մահացել է հարսանիքի տեղում սեփական ծննդյան օրը: Նա փորձել է խուսափել կռվից եւ դուրս է եկել փողոց: Այնտեղ նա սրտի կաթված է ստացել, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.