Logo

Articles

Իսրայելում ԱՄՆ քաղաքացու են սպանել

amnqar 5Իսրայելական հատուկ ծառայությունները ոչնչացրել են ԱՄՆ-ի քաղաքացու, ով էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկում անկանոն կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Leonardo Club հյուրանոցում: Հրաձգության արդյունքում զոհվել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի մարդ վիրավորվել է: Վաղ առավոտյան երիտասարդը մտել է հյուրանոց՝ պարզելու գործատուների հետ իր հարաբերությունները, սակայն պահապանը նրան ներս չի թողել: Վեճի ընթացքում պահապանի մոտից ընկել է ատրճանակը: Ամերիկացին վերցրել եւ օդ է կրակել, ապա անկանոն կրակ է բացել մարդաշատ նախասրահում: Ուղեւորվելով խոհանոց՝ նա սպանել է խոհարարին: եւ թաքնվել խոհանոցի նկուղում՝ հրաժարվելով հանձնվել: Արդյունքում տղամարդը գնդակահարվել է հատուկջոկատայինների կողմից: Միջադեպի հետեւանքով ոստիկանությունը տարհանել էր զբոսաշրջիկներին, իսկ մի քանիսին հոգեբանական օգնություն է պահանջվել: Հետագայում պարզվել է, որ հարձակվողը Նյու Յորքի 20-ամյա բնակիչ է, ով Իսրայել է ժամանել երկու ամիս առաջ հայրենադարձության ծրագրով: Նա աշխատանքի էր անցել տվյալ հյուրանոցում, սակայն երկու օր առաջ ազատվել էր աշխատանքից խոհարարի կողմից, ով էլ դարձել է ամերիկացու զոհը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.