Logo

Articles

Ձերբակալել է սահմանապահին սպանողին

agent 8Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, որոնց կասկածում են ամերիկացի սահմանապահի սպանության մեջ: Կասկածյալները ձերբակալվել են Սոնորա նահանգի Ագուա-Պրիետա քաղաքում` Արիզոնայի հետ սահմանին: Նրանց հայտնաբերել են մի քանի կմ հեռու այն վայրից, որտեղ նույն օրը ավելի վաղ սպանվել էր ամերիկացի սահմանապահ Նիկըլըս Այվին, իսկ նրա գործընկերը վիրավորվել էր: Մեքսիկական կողմն առայժմ չի հայտնում կասկածյալների անունները, սակայն համապատասխան ընթացակարգերից հետո նրանց հանձնելու են ամերիկյան կողմին՝ դատական հետապնդման համար: Հարձակումը սահմանապահների վրա տեղի էր ունեցել Արիզոնայում` Թուսանից 100 մղոն հեռավորության վրա գտնվող Նակո քաղաքում, Մեքսիկայի հետ սահմանի այն հատվածում, որտեղ 2010թ. սպանվել էր սահմանապահ Բրայըն Թերրին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, սպանվածը սահմանապահ ՆիքըլըսԱյվին էր: FBI-ը ավելի վաղ հայտնել էր, թե երեք ձիավոր սահմանապահներ իրականացնում էին ազդանշանի ստուգում, որը ստացվում է այսպես կոչված մաքսանենգների միջանցքի շրջանի էլեկտրոնային ցուցիչից, երբ նրանց վրա կրակ է բացվել: Այդ տարածքը հայտնի է որպես Մեքսիկայից թմրանյութերի առաքման ակտիվ միջանցքներից մեկը, եւ հաճախ են միջադեպեր լինում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.