Logo

Articles

Իշխանությունները կալանավորել են լրտեսներից 8-ին

spy 5ԱՄՆ իշխանությունները կալանավորվել են 11 ռուսներից 8-ին, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ից Ռուսաստան հետախուզական ծառայությունների կարիքների համար անօրինական կերպով միկրոէլեկտրոնիկա արտահանելու մեջ: Reuters-ի փոխանցմամբ, կալանավորվածների մեջ է գործի գլխավոր ներկայացուցիչ, գործարար Ալեքսանդր Ֆիշենկոն: Վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է եւ գլխավորում է ամերիկյան Arc Electronics եւ Մոսկվայում գրանցված Apex System ընկերությունը: Մյուս 7 կալանավորվածները նրա ընկերությունների աշխատակիցներ են: Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ մյուս երեք կասկածյալներին չի հաջողվել բռնել, քանի որ նրանք գտնվում են Ռուսաստանում: Նրանց անունները չեն հաղորդվում: Կասկածյալների մի մասը կալանավորվել է Նյու Յորքում, եւ առաջիկայում կտեղափոխվեն Հյուսթըն: Նշենք, որ կասկածյալների թվում է ազգությամբ հայ Լյուդմիլա Բաղդիկյանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.