Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ԱՄՆ խոշորագույն JP Morgan Chase բանկի դեմ եւ նրան մեղադրելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին հիփոթեքային ներդրողներին խաբելու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հայցում նշվում է, որ ԲԵՐ ՍՏԸՐՆԶ Bear Stearns ներդրումային բանկը JP Morgan-ի կառույցի մեջ մտնելու արդյունքում մոլորության մեջ է գցել ներդրողներին՝ կապված բնակարանային բումի ժամանակ հիպոթեքային արժեթղթերի որակի հետ:
Ենթադրվում է, որ բանկի գործունեության արդյունքում ներդրողները կորցրել են ավելի քան 22 մլրդ դոլար: JP Morgan-ի ներկայացուցիչները հերքում են այդ մեղադրանքները:
Սա ԱՄՆ իշխանությունների կողմից բանկին պատասխանատվության ենթարկելու առաջին փորձը չէր, եւ հնարավոր է, որ առաջիկայում նոր հայցեր ներկայացվեն: