Logo

Articles

Մեկնարկել է Գրին-քարտի խաղարկությունը

Created on Wednesday, 03 October 2012 14:40 Written by AMGA TV

greeen 4Այսօր մեկնարկում է ԱՄՆ-ում կեցության մշտական իրավունքի համար գրին քարտերի խաղարկության մասնակցության հայտերի ընդունումը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կխաղարկվի 50 հազար գրին քարտ: ԱՄն պետքարտուղարությունը հայտ ներկայացնողներին խորհուրդ է տվել չսպասել գրանցման վերջին շաբաթվան: Համաձայն վիճակախաղի կանոնների` ոչ մի երկիր չի կարող մեկ տարվա մեջ ստանալ հասանելի գրին քարտերի ամբողջ քանակության 7 տոկոսից ավելին: Եթե էմիգրանտների հոսքը որոշակի երկրից դառնում է շատ բարձր, երկրին բացառում են այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիները կարող են մասնակցել խաղարկությանը: Վիզաները տրամադրվում են ԱՄՆ-ում էմիգրացիայի պատմականորեն ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին: Այս տարի ցուցակից հանվել է Բանգլադեշը, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Դոմինիկյան հանրապետությունը, Էկվադորը, Սալվադորը, Հաիթին, Հնդկաստանը, Ճամայկան, Մեքսիկան, Պակիստանը, Պերուն, Ֆիլիպինները, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան եւ Վիետնամը: Գլատեմալան վերադարձել է ցուցակ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.