Logo

Articles

Մեքսիկացի թմրաբարոնին ձերբակալել են

Created on Saturday, 29 September 2012 00:30 Written by AMGA TV

teeeem 5Մեքսիկայի ոստիկանությունը լուրջ հարված է հասցրել երկրի ամենահզոր թմրակարտելներից մեկին՝ Los Zetas-ին: Երկրի գլխավոր դատախազության տվյալներով, երեկ երեկոյան ձերբակալվել է հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկը՝ Իվան Վելասկես Կաբարեյոն , որը հայտնի է Էլ Թալիբան մականունով: Վելասկես Կաբարեյոն 37 առավել փնտրվող թմրաբարոնների ցուցակում էր, որը կազմվել էր երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի կողմից 2006 թ., երբ նա պատերազմ հայտարարեց թմրամաֆիային: Ավելի վաղ նրան բռնելու գործում օգնության համար Մեքսիկայի իշխանությունները խոստացել էին 30 մլն պեսո պարգեւ կամ մոտ 2.4 մլն դոլար: Նախնական տվյալներով՝ Էլ Թալիբանը ձերբակալվել է երկրի կենտրոնում՝ Սան Լուիս Պոտոսի քաղաքում, ծովային հետեւակի ստորաբաժանումների կողմից: Նա համարվում է թմրակարտելի հիմնադիրներից մեկը: Los Zetas-ը ձեւավորվել է էլիտար բանակային ստորաբաժանումների դասալիքներից: Թմրակարտելը կասկածվում է օրեր առաջ Պիեդրաս Նեգրաս քաղաքից 131 բանտարկյալների փախուստը կազմակերպելու մեջ: Առայժմ իշխանությունները կարողացել են բռնել միայն մի քանի փախածների:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.