Logo

Articles

Հրաձգություն Մինիապոլիսում

 

mines 4Փոխհրաձգություն է տեղի ունեցել Մինեսոթա նահանգի Մինիապըլիս քաղաքի կենտրոնի գրասենյակային շենքերից մեկում։ Հայտնի է, որ 4 մարդ զոհվել է, եւս 4-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ զոհվածներից մեկը հենց հարձակվողն է: Դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems ընկերության գրասենյակում, որն զբաղվում է գովազդային ցուցանակների եւ նշանների ստեղծմամբ։ Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների՝ հրաձգությունը բացել է նախօրեին  աշխատանքից հեռացված տղամարդը։ Պաշտոնապես սպանվածների անունները չեն նշվում, սակայն թերթին հայտնի է դարձել, որ զոհվածներից մեկը ֆիրմայի հիմնադիր, ազգությամբ հրեա Ռեուվեն Ռահամիմն է: Մնացած երեքի ինքնությունը չի հաղորդվում: Վիրավորներից երեքի, այդ թվում՝ ձեռնարկության երկու ղեկավարների վիճակը գնահատվում է օրհասական: Վիրավորներից եւս մեկի վիճակը երկյուղելու տեղիք չի տալիս: Մարդասպանի անձը պաշտոնապես դեռեւս չի բացահայտվում, սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ խոսքը 36-ամյա էնդրյու էնջելդենջերի մասին է, որին նախօրյակին ազատել էին աշխատանքից: Գալով ընկերության գրասենյակ՝ էնջելդենջերը կրակ է բացել ներսում գտնվող մարդկանց վրա: Երբ ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր, հրաձգությունն արդեն դադարել էր: Մարդասպանին մեռած են գտել ֆիրմայի շենքի նկուղում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.