Logo

Articles

Ուսանողներին փոխհատուցում կտան

Created on Saturday, 29 September 2012 00:01 Written by AMGA TV

spray 4Դեւիս քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանը համաձայնել է մինչդատական կարգով 1 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ցուցարարներին, որոնց դեմ պղպեղային գազ է կիրառվել անցյալ տարի բուհի տարածքում Occupy շարժման իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ: Associated Press-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարությունը համաձայնել է 30 հազարական դոլար վճարել համատեղ ներկայացված դատական 21 մասնակիցներից յուրաքանչյուրին եւ 250 հազար դոլար՝ ոստիկանների գործողությունների տուժածների փաստաբաններին։ Բացի այդ՝ համալսարանի ռեկտոր Լինդա Կաթեհին հրապարակավ ներողություն է խնդրել ցույցի մասնակիցներից։ Համալսարանը նաեւ պարտավորվել է 100 հազար դոլարի փոխհատուցում վճարել նրանց, ովքեր կկարողանան ապացուցել, որ ցույցի ընթացքում ապօրինի ձերբակալվել են կամ տուժել պղպեղային գազի ազդեցությունից։ Ցույցը տեղի էր ունեցել ուսանողական ճամբարում՝ ի աջակցություն Գրավի՛ր Ուոլ սթրիթը շարժման։ Ոստիկանության մի քանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն էր սկսվել՝ ուսանողների նկատմամբ ավելորդ ուժ կիրառելու պատճառաբանությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.