Logo

Articles

Ձերբակալել են Մահմեդականների անմեղությունը ֆիլմի հեղինակին

necula 5Լոս Անջելեսում ձերբակալել են Մահմեդականների անմեղությունը ֆիլմի հեղինակ Նաքուլա Բասելի Նաքուլային։ Նրան մեղադրել են վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու մեջ։ Կինոնկարի ստեղծողը գտնվում է կալանքի տակ եւ պետք է պատասխան տա Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջեւ, նշել է դատախազության ներկայացուցիչը: Նաքուլա Բասելի Նաքուլա անվամբ քրիստոնյա ղպտին պնդել է, որ ֆիլմի ստեղծողը չի, այլ միայն զբաղվել է կինոնկարը նկարահանած ընկերության կազմակերպչական հարցերի լուծմամբ։ Նախկինում հաղորդվել էր, որ Նաքուլան փախել էր անհայտ ուղղությամբ քննիչների մոտ հարցաքննվելուց հետո։ Նրան հայտնաբերել են լրագրողական հետաքննության շնորհիվ: Նշենք, որ 2010թ. Նաքուլան բանկային քարտերի հետ կապված  խաբեբայության համար դատապարտվել էր ազատազրկման եւ 5 տարվա ընթացքում համացանցից օգտվելու իրավունք չէր ունեցել։ Այժմ նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում: Մահմեդականների անմեղությունը ֆիլմը տեղադրվել էր YouTube-ում Սեմ Բեյսըլ կեղծանվամբ։ Ըստ ֆիլմի համահեղինակ Ջոզեֆ Նազրալի՝ կինոնկարի պրոդյուսեր Նաքուլան անձամբ է մոնտաժել տեսահոլովակը, այնտեղ երկխոսություններ ավելացնելով, դա արվել է առանց ստեղծագործական խմբի իմացության։ Ֆիլմը բողոքի ալիք էր առաջացրել արաբական աշխարհում։ Հուզումներ են եղել Եգիպտոսում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Թունիսում։  Լիբիական Բենղազիում իսլամականների հարձակման հետեւանքով սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթըֆըր Սթիվընսը եւ հյուպատոսության երեք աշխատակիցներ։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.