Logo

Articles

Քենթաքիում դպրոցական ավտոբուս է վթարվել

busaccՔենթաքիում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը: Նախնական տվյալներով, վթարի պատճառը անձրեւից թրջված ճանապարհն է եղել: Դեպքը տեղի է ունեցել Ջեֆֆըրսըն շրջանում, այսօր վաղ առավոտյան: Ավտոբուսը տեղափոխում է Frost Middle դպրոցի աշակերտներին, երբ նրան մեծ արագությամբ մարդատար մեքենա է բախվել: Ավտոբուսում 47 աշակերտ է եղել, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել մերձակա հիվանդանոց: Ոստիկանության ներկայացուցիչ Դուայթ Միթչելլը հայտնել է, թե ծանր վնասվածքներ չկան, եւ երեխաների կյանքին ոչինչ չի սպառնում: Ճանապարհի տվյալ հատվածը մի քանի ժամ փակ է եղել վթարից հետո, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.