Logo

Articles

Գեներալին մեղադրանք են առաջադրել

general 6ԱՄՆ զինված ուժերի բրիգադային գեներալին մեղադրել են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Reuters-ի փոխանցմամբ, Գեներալ Ջեֆրի Սինկլերին մեղադրել են իր ենթակային բռնաբարելու, ինչպես նաեւ ալկոհոլի չարաշահման ու պոռնոգրաֆիայի մեջ: Ջեֆրի Սինկլերը 27 տարի ծառայել է ԱՄՆ բանակում, բազմաթիվ անգամներ եղել է թեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում: Ավելի վաղ, 2012թ. մայիսին, երբ նրա ենթակաները դժգոհություն էին հայտնել գեներալի ոտնձգություններից, Սինկլերին ազատել էին Աֆղանստանում զորքերի հրամանատարույթյունից ու հետ էին կանչել Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ Բրեգ ռազմաբազա: Առայժմ հայտնի չէ՝ նրան կդատի՞ ռազմական տրիբունալը, թե ոչ: Այս մասին հարցը պետք է որոշվի գործի դատական լսումների ժամանակ, սակայն լսումների օրը դեռ նշանակված չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.