Logo

Articles

Քրեական գործ մեռած աֆղանցիների վրա միզող զինվորների նկատմամբ

Created on Tuesday, 25 September 2012 23:53 Written by AMGA TV

urine 4 ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են ներկայացրել երկու ծովային հետեւակայինների դեմ, որոնք լուսանկարվել էին աֆղան գրոհայինների դիակների մոտ եւ իրենց կարիքներն էին հոգացել նրանց վրա: Հետաքննության տվյալներով՝ սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվըրդ Դեպլոտը 2011 թ. հուլիսի 27-ին մի քանի լուսանկարներ էին արել Հելմընդ մարզում հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացված զինյալների դիակների հետ: Ծովային հետեւակայինները նաեւ տեսանյութ էին նկարահանել, որում միզում են զոհերի դիակների վրա: Դեպքի մասնակիցների նկատմամբ քրեական մեղադրանք ներկայացվում է առաջին անգամ: Ավելի վաղ նրանք ենթարկվել էին կարգապահական տույժի: Ծովային հետեւակի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու սերժանտ մեղադրվում են սպանված թալիբների վրա միզելու մեջ, ինչը ֆիքսված է նրանց տարածած տեսանյութում: Նրանք նաեւ մեղադրվում են զոհերի հետ լուսանկարվելու մեջ: Բացի այդ, Աֆղանստանում նորակոչիկների պատրաստման համար պատասխանատու սերժանտները մեղադրվում են անվտանգության պահանջներն աչքաթող անելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ սովորող ծովային հետեւակայինները չեն կիրառել անվտանգության բոլոր կանոնները մարտական պայմաններում եւ անփույթ են վերաբերվել զինամթերքի հետ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.