Logo

Articles

Օբաման քննադատել է ծայրահեղականությունը

Created on Tuesday, 25 September 2012 23:36 Written by AMGA TV

ooob 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ամբիոնից՝ խիստ քննադատության ենթարկելով ծայրահեղականության դրսեւորումները ողջ աշխարհում: Օբաման կոչ է արել աշխարհի երկրների առաջնորդներին՝ խստորեն դատապարտել բռնություններն ու ծայրահեղականությունը՝ ասելով, որ աշխարհում առաջընթացը հնարավոր է միայն հանդուրժողականության եւ ազատության ամրապնդման դեպքում: Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում հիմնականում անդրադարձել է հակաիսլամական կինոնկարով հրահրված բռնություններին: Նախագահ Օբաման բռի եւ զզվելի է անվանել այդ կինոնկարը՝ հավելելով սակայն, որ դա որեւէ կերպ չի արդարացնում անմեղ մարդկանց արյան նույնիսկ մեկ կաթիլը: -Այդ ֆիլմը վիրավորանք է ոչ միայն մահմեդականների, այլեւ Ամերիկայի համար, քանի որ այս պատերից դուրս գտնվող քաղաքը ցույց է տալիս, որ մենք ողջունում ենք բոլոր ռասաների եւ կրոնների մարդկանց,- նշել է Օբաման՝ խոստանալով ջանք չխնայել դեսպան Սթիվընսի սպանությունն իրականացրած անձանց գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ԱՄՆ-ի նախագահը նաեւ խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի վարչակազմին՝ երեխաներին տանջանքների ենթարկող եւ բնակելի շենքերի ուղղությամբ հրթիռներ արձակող անվանելով նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Անդրադառնալով Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրին, նախագահ Օբաման ասել է, թե կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Թեհրանը չկարողանա ձեռք բերել միջուկային զենք՝ նշելով այնուամենայնիվ, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար դեռեւս կա ժամանակ եւ հնարավորություն, սակայն ժամանակն անվերջ չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.