Logo

Articles

Նոր Օռլեանում արդարացրին բանակին

Created on Tuesday, 25 September 2012 22:28 Written by AMGA TV


kattt 3Նոր Օռլեանի հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել սեփական որոշումը՝ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վրայից հանելով քաղաքին «Քաթրինա» փոթորկի պատճառած ավերածությունների պատասխանատվությունը: Associated Press-ի փոխանցմամբ, դատարանի կողմից առաջին որոշումը կայացվել էր 2009 թվականին: Այն ժամանակ դատավորը համաձայնել էր հայցվորների հետ, որոնք պնդել էին, որ ինժեներական կորպուսը պատշաճ ուշադրություն չի դարձրել Նոր Օռլեանը Մեքսիկական ծոցին կապող նեղուցի վիճակին: Դատարանը որոշել էր, որ ռազմական ինժեներները գործել են քաղաքացիական ուժերից անկախ: Վերաքննիչ դատարանը 2012-ի մարտին պաշտպանել էր այդ որոշումը, սակայն վերջին լսումների ժամանակ դատավորները գտել են, որ աղետի պատճառ դարձել են քաղաքացիական իշխանությունների կողմից ընդունված որոշումները: Տուժող կողմը քննադատել է դատարանի կայացրած որոշումը՝ խոստանալով գործի վերանայում պահանջել: Քաթրինա փոթորիկը Նոր Օռլեանը պատուհասել էր 2005 թվականին, զոհվել էր 1836 մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.