Logo

Articles

Հայաստանի քաղաքացուն կդատեն

Created on Tuesday, 25 September 2012 02:48 Written by AMGA TV

dollar 4Հայաստանի քաղաքացի 29-ամյա Խորեն Գասպարյանն իրեն մեղավոր է ճանաչել Ջորջիա նահանգի Բրանսուիկ եւ Սավանա քաղաքներում կեղծ կլինիկաների ստեղծմանն աջակցության մեջ, որոնք օգտագործվել են Medicare սխեմայով մոտ 400 հազ. դոլար պահանջելու համար: Դատարանում Գասպարյանն ասել է, որ խարդախությունների սխեմայում որոշակի դեր է ունեցել: Երբ անցած տարի կառավարությունն սկսել է սխեմայի մասնակիցների ձերբակալությունները, Գասպարյանը գտնվել է Մոսկվայում: Լսելով գործի մասին` նա դիմել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն եւ խոստովանել արարքը: 2011թ. հուլիսին նա մեկնել է Վաշինգտոն եւ կալանավորվել: Գասպարյանը խոստովանել է, որ Սավանայում եւ Բրանսուիկում ստեղծված կլինիկաները խարդախություններ էին: Նա նաեւ խոստովանել է նմանատիպ կլինիկայի մասին Նյու Մեքսիկոյում, որտեղ էլ կրում է իր եռամյա պատիժը: Շրջանային դատավոր Վուդը Գասպարյանին ասել է, որ նա կարող է դատապարտվել երեք տարվա ազատազրկման` տուգանվելով 250 հազար դոլարով: Սակայն կառավարությունը համաձայնել է, որ Գասպարյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառվի, քանի որ նա խոստովանել է իր մեղքը եւ օգնել հետաքննությանը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.