Logo

Articles

Նեղոսի տենդը նոր կյանքեր է խլում

west 3ԱՄՆ-ում շարունակում է աճել հյուսիսամերիկյան մայրցամաքի համար վտանգավոր եւ հազվադեպ Արեւմտյան Նեղոսի տենդի զոհերի թիվը: Ինչպես հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոնների ներկայացուցիչները` ներկայումս արդեն 134 մարդ է մահացել: Մասնագետների խոսքով` տենդի ներկայիս բռնկումն ամենալուրջն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում արձանագրվել է հիվանդության 3 142 դեպք ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, բացառությամբ` Ալյասկայի եւ Հավայիի, վարակվածների մոտ 40 տոկոսը Թեքսըսում է: Միայն վերջին շաբաթում վարակվածների թիվն ավելացել է 19%-ով: Բժիշկները նշում են, որ վերջին օրերին հիվանդության տարածման տեմպը փոքր-ինչ թուլացել է: 2011 թվականի ընթացքում ԱՄՆ-ի տարածքում գրանցվել էր հիվանդության 712 դեպք, մահացել է 43 մարդ: 2003 թվականին ԱՄՆ-ում Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացել էր 10 հազար մարդ, դեպքերից 264-ը մահացու ելք էին ունեցել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.