Logo

Articles

Էրիկ Հոլդըրին արդարացրին

Created on Thursday, 20 September 2012 21:52 Written by AMGA TV

holder 4ԱՄՆ արդարադատության նախարար էրիկ Հոլդըրը, որը նաեւ երկրի գլխավոր դատախազն է, արդարացվել է՝ զենքի մաքսանենգության գործի շրջանակում: Ավելի վաղ նա մեղադրվել է Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ հրաժարվելով օրենսդիրներին ներկայացնել այս գործով փաստաթղթերը: Associated Press-ի փոխանցմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ 14 այլ անձինք կարող են ենթարկվել հնարավոր կարգապահական տույժերիի զենքի մաքսանենգության օպերացիայում խաղացած դերի համար: Մեղադրանքները ծագել էին՝ կապված ԱՄՆ անօրինական զենքի մատակարարման օպերացիան ձախողելու շրջանակում: Արդարադատության նախարարությունն այսօր հայտնել է,որ տեղեկություններ այն մասին, որ Հոլդերն իմացել է այդ մասին, չի հայտնաբերվել: Հանրապետականները Հոլդերի՝ Կոնգրեսին Fast and Furious (ֆյուրիըս) օպերացիայի մասին փաստաթղթեր չտրամադրելու վերաբերյալ որոշումը գնահատել էին որպես վիրավորանք խորհրդարանի հասցեին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.