Logo

Articles

Ինքնասպան է եղել բռնաբարության մեջ կասկածվողը

kakh 3Երեկ` սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի դաշտում մարդ կա կախված: Նշված վայր մեկնած խումբը պարզել է, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել Նորագավիթի բնակիչ 45-ամյա Վ. Քալաշյանը: Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, Նորագավիթում իրեն պատմել են, որ նույն օրը նրան 14-ամյա հաշմանդամ աղջկան բռնաբարելու կասկածանքով տարել էին Մասիսի բաժին եւ որոշ ժամանակ անց նա ստորագրությամբ ազատ էր արձակվել: Կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է աղջկա մայրը` Մ. Բաբայանը: Վերջինս նշել է, որ նախկին ամուսին` Վ. Քալաշյանը, օգտվելով իր բացակայությունից եկել է Մարմարաշենի իրենց տուն, որտեղ իրենք ապրում են վարձով, եւ բռնաբարել երեխային: Ըստ Մ. Բաբայանի անչափահաս որդին պատուհանից տեսել է այդ ամենը եւ զանգահարել իրեն: Կատարվածի մասին մայրը տեղեկացրել էր ոստիկանությանը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.