Logo

Articles

Օլիմպիական չեմպիոնին ձերբակալել են

Created on Wednesday, 19 September 2012 01:12 Written by AMGA TV

CHEMP 8Սնոուբորդի օլիմպիական կրկնակի չեմպիոն Շան Ուայթին ձերբակալել են հյուրանոցում հրահրած կռվի համար, որը նա արել է ալկոհոլի ազդեցության ներքո: Associated Press-ի փոխանցմամբ, 26-ամյա մարզիկը վեճի է բռնվել Թեննեսի նահանգի Նեշվիլլ քաղաքի Loews Vanderbilt Hotel-ում, սեպտեմբերի 16-ի գիշերը: Նա միացրել է հրդեհային ազդանշանային համակարգը, ինչի արդյունքում հոթելի բոլոր բնակիչները տարհանվել են: Բացի այդ, ականատեսի խոսքով, Ուայթը ջարդել է հյուրանոցային հեռախոսը: Այն բանից հետո, երբ կանչվել է ոստիկանությունը, մարզիկը փորձել է փախչել տաքսիով, սակայն նրան կասեցրել է հոթելի բնակիչներից մեկը: Հաղորդվում է, որ մարզիկը դուրս է թռչել եւ փորձել փախչել, իսկ փախուստի ընթացքում ընկել է եւ գլխով հարվածել դարպասին: Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց: Նրան դուրս են գրել երեկ, ինչպես նաեւ նույն օրը ձերբակալել են: Ուայթը մեղադրվում է վանդալիզմի եւ հասարակական վայրում ալկոհոլային վիճակում գտնվելու մեջ: Նրան բաց են թողել հոկտեմբերի 10-ին անպայման դատարան ներկայանալու խոստման պայմանով: Շան Ուայթը ոսկե մեդալներ է նվաճել 2006 թ. Թուրինում եւ 2010թ. Վանկուվերում կայացած Օլիմպիադաներում՝ հաֆ-փայփի մրցույթներում: Մարզիկը հանդիսանում է հագուստի արտադրության սեփականատեր, ինչպես նաեւ թողարկում է սնոուբորդինգի մասին տեսախաղեր եւ ֆիլմեր: Ուայթը նաեւ բավականին հաջողակ սքեյթբորդիստ է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.