Logo

Articles

Թահանգայի հայ բնակչին ձերբակալել են

heta 4Թահանգայի 20-ամյա բնակչին ձերբակալել են ոստիկանական հետապնդումից մեծ արագությամբ փախչելու համար: Նա 80 մղոն/ժամ արագությամբ սլանում էր Նորթ Գլենդելի բնակելի թաղամասով: Ռայմընդ Ղարիբյանին ձերբակալել են շաբաթ կեսգիշերին մոտ, երբ նրան հայտնաբերել են ոստիկանական ուղղաթիռով: Նրան ավելի վաղ կանգնեցրել էին Գլենոկս-բուլվարդում, սակայն Ղարիբյանը փախուստի էր դիմել, եւ ոստիկանական ազդանշանների ուղեկցությամբ անցել Գլենվուդ-Ռոադը: Ուղղաթիռը BMW մակնիշի մեքենան գտել է Pleasant View Terrace-ում, Virginia Avenue-ի մոտ կայանված վիճակում: Ղարիբյանը խոստովանել է, թե փախել է ոստիկաններից, քանի որ վարելու վկայականը ժամկետանց է եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.