Logo

Articles

Ոստիկանը սպանել է կասկածյալին

parama 3Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակը որոշ մանրամասներ է հայտնել Փարամաունթում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը կրակել եւ սպանել էր կասկածյալին: Սպանության բաժնի դետեկտիվները ահազանգը ստացել են երեկ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, 16600 Downey Avenue հասցեից: Հասնելով դեպքի վայր նրանք տեսել են կասկածյալին, ով արդեն մահացած է եղել: Ոստիկանին կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, նրա վնասվածքը հրազենային չէ: Ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.