Logo

Articles

Լոս Անջելեսում կնոջ այրված դիակ են գտել

burnedb 3Հարավային Լոս Անջելեսում՝ հենց փողոցի կենտրոնում այս գիշեր կնոջ այրված դիակ են գտել : Միջադեպը տեղի է ունեցել West 94th Street հասցեում, Բրոդվեյի մերձակայքում: Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները տեղում արձանագրել են կնոջ մահը: Կնոջ ինքնությունն առայժմ պարզված չէ, եւ ըստ իրավապահների՝ բավական ժամանակ է անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու եւ կնոջ ինքնությունը պարզելու համար: Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ կինը նետվել է կրակի մեջ: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Ջերըլդ Վուդյարդի խոսքով, ներկայումս հետաքննություն է ընթանում՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.