Logo

Articles

Բենղազիում սպանվածները նախկին ծովառյուծներ են

Created on Saturday, 15 September 2012 04:34 Written by AMGA TV

tssov 5Բենղազիում սպանված ամերիկացիները նախկին ծովառյուծներ են եղել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Սպանվածների` Թայրոն Վուդսի եւ Գլեն Դոհրրտիի անունները նախկինում չէր բացահայտվում, քանի որ նրանց մահվան լուրը նախ պետք է հարազատներին հաղորդվեր: Գլեն Դոհըրտին Լիբիայում երկիր-օդ հրթիռների որոնմամբ էր զբաղվում, որոնք երկրում մնացել էին դեռեւս Քադաֆիի ժամանակներից եւ իր խմբի հետ ոչնչացրել է դրանք: Վուդսը, իր հերթին, զբաղվում էր Կենտրոնական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանատների հսկողությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիում իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել են ամերիկյան դեսպանատան աշխատակիցներ: Վուդսից եւ Դոհըրտից բացի զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի դեսպան Քրիստըֆըր Ստիվընսը եւ աշխատակից Շին Սմիթը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.