Logo

Articles

Հրդեհ Լոս Անջելոսում Getty Center-ի հարեվանությամբ

Gettty 4Քամու հետեւանքով առաջացած հրդեհը Լոս Անջելսի 405 ավտոմայուղու հարեվանությամբ Գետտի կենտրոնին շատ մոտ, դեռեւս չի սպառնում մոտակա տներին։ Հրդեհը սկսվել է այսօր ժամը 3:35-ին եւ արդեն 1 ժամվա ընթացքում այրել 15 էյքըր տարածք Սեպուլվեդա բուլվարդի հարեվանությամբ։ Խցանումներ են նկատվում արդեն 405 ավտոմայրուղու վրա։ Փակ է Getty Center մուտքը 405 ավտոմայրուղու վրա։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ուղղաթիռները փորձում են ամեն կերպ ջուր հայթհայթել որպեսզի մարեն կրակը, քանզի կրակը մարելու միակ ձեւը ուղղաթիռների միջոցով պետք է իրականցվի։ 102 աստիճան տապը բարենապաստ պայմաններ է ստեղծել հրդեհի համար։ Կրակը եւ ծուխը տեսանելի է մի քանի մղոն հեռավորությունից։ Մոտակա տներից դեռեւս տարհանումներ չեն եղել։ Կրակի մարման աշխատանքերին աշխատում են 100 ից ավել հրշեջներ։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.