Logo

Articles

Ինքնաթիռից անօրինական ներգաղթյալ է ընկել

Created on Thursday, 13 September 2012 03:52 Written by AMGA TV

nerg 3Լոնդոնի արեւմուտքում գտել են տղամարդու դիակ, որը ենթադրաբար ընկել է Հիթրոուի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռից: Agence France-Presse-ի փոխանցմամբ, տղամարդուն, որը ոստիկանության խոսքերով, եղել է 20-30 տարեկան աֆրիկացի, գտել են Փորթման Ավենյուում նախօրեին առավոտյան: Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են, որ տղամարդը չի եղել ոչ անձնակազմի անդամ, ոչ էլ ուղեւոր: Նախնական տվյալներով՝ նա անօրինական կերպով փորձել է թռչել շասիի համար նախատեսված խցում: Մահացածն ընկել է 600 մետր բարձրությունից: Պարբերականը, վկայակոչելով փորձագետներին, ենթադրում է, որ տղամարդը մահացել է նախքան ընկնելը, քանի որ շասսիի խցում մեծ բարձրության վրա ջերմաստիճանն իջնում է մինչեւ մինուս 40 աստիճան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.