Logo

Articles

Չորրորդ անգամ փորձում էր ինքնասպան լինել

sham 4Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 24 շենքի 5-րդ հարկի պատշգամբում երիտասարդ մի տղա փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ փրկարար ծառայության խմբերը: Պարզվել է, որ երիտասարդը Սարի թաղի բնակիչ է, անունը` Գրիգոր: Սա նրա կողմից ինքնասպանության փորձ կատարելու 4-րդ դեպքն է: Փրկարարներին ու ոստիկանները հաջողվել է բանակցություններով համոզել նրան, որպեսզի հրաժարվի ինքնասպանության մտքից: Նրան իջեցրել եւ տեղափոխել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Հայտնի է, որ նա Երեւանի կենտրոնի տարբեր հատվածներից մի քանի անգամ կրկին սպառնացել է ցած նետվել, բայց ամեն անգամ չի ցատկել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.