Logo

Articles

Գլենդելում հայերը գողացված Մերսեդես-ով հետապնդում էին

Created on Tuesday, 11 September 2012 00:35 Written by AMGA TV

havkith 3Գլենդել քաղաքի ոստիկանությունը պատահաբար հայտնաբերել է հունիսին գողացված Մերսեդեսը: Վարորդը` 20-ամյա Արման Վարդումյանը եւ 19-ամյա Էլվիս Խաչիկյանը ձերբակալվել են այն պահին, երբ հետապնդում էին անցնող Համըրի վրա հավկիթներ նետած էկվադորցիներին: Գլենդելում ապրող էկվադորցին եւ նրա երեք զարմիկները որոշել էին զվարճանալհավկիթներ  նետելով մեքենաների վրա: Հերթական մեքենան եղել Համըրը, որը շրջվել եւ հետապնդել է էկվադորցիներին: Մի քանի թաղամաս հեռու նրանց առաջը կտրել է սպիտակ Մերսեդեսը, որում երկու հայեր են եղել: Փորձելով փախչել` Ford Escape-ը հայտնվել է փակուղում, որտեղ Համըրից եւ Մերսեդեսից իջածները կոտրել են Ֆորդի ապակիները: Էկվադորցիները փախել են, իսկ հետապնդման ժամանակ Մերսեդեսը կանգնեցրել են ոստիկանները եւ պարզել մեքենայի գողացված լինելու փաստըՀավկիթների նետման գործի հետաքննությունը շարունակվում է

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.