Logo

Articles

Խոշոր վթար Ստուդիո-Սիթիիում

studio 3 Ստուդիո-Սիթիում տեղի ունեցած ավտովթարից մահացել են երեք ռուսաստանցիներ: Նրանց մեքենան բախվել է հային պատկանող պիցերիային: BMW մակնիշի մեքենան վարորդ Պավել Վոլոդկովիչը, նրա ընկերուհի՝ Եկատերինա Բոտվինեւան նշել են իրենց ընդհանուր ընկեր Ջեյսոն Շմելնիկի ծննդյան տարեդարձը Romanov ռեստորանում: Ուշ գիշերով, ալկոհոլի ազդեցության տակ նրանք նստել են մեքենան: BMW-ն բարձր արագությամբ մխրճվել է Նիք Ծատուրյանին պատկանող Ռենո պիցերիայի շենք, որից հետո մեքենան եւ սրճարանի մի մասն այրվել է: -Այստեղ անասելի տապ էր, աչքի առջեւ ամեն ինչ հալվում էր: Բարեբախտաբար դա գիշերվա կեսին է տեղի ունեցել, եւ սրճարանում մարդ չկար,- ասել է սրճարանի սեփականատեր Երվանդ Ծատուրյանը: Ոստիկանության տվյալներով, մահացած երիտասարդները Լոս Անջելեսի բնակիչներ էին, իսկ աղջիկը՝ Նյու Յորքի: Նրանք 20-ից 25 տարեկան էին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.