Logo

Articles

Զինվոր է զոհվել

zin 3Քանաքեռի զորամասում երեկ գիշերը, հայտնաբերվել է շարքային զինծառայող Արման Սեյրանի Սարգսյանի դին: ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբ, 4-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 2012թ սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս` պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տվյալներով` նա եղել է ինքնասպան եղած վիճակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ: Նշենք, որ Արման Սարգսյանը զորակոչվել է 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից: Նա Բյուրակն գյուղի գյուղապետի որդին է: Հարազատների պնդմամբ, մահը վրա է հասել ոչ թե ինքնասպանության, այլ պատահական կրակոցի հետեւանքով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.