Logo

Articles

Քաղաքապետերի ընտրություններ Հայաստանում

mayorel 4Հայաստանում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել մոտ 500 համայնքներում: Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Սամվել բալասանյանը, ում թեկնածությունը, սակայն, պաշտպանում էր նաեւ հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանը: Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել հանրապետական Սամվել Դարբինյանը: Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում` գեներալ Մանվելի որդին` Կարեն Գրիգորյանը: Համարյա բոլոր համայնքներում ընտրվել են իշխանության ներկայացուցիչները: տեղական դիտորդների եւ իրավապաշտպանների գնահատականներով բազմաթիվ կեղծիքներ են իրականացվել, իսկ Գյումրիում օրինակ հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել: Ընտրությունների ժամանակ նաեւ միջադեպեր են եղել, Արմավիրի մազի Բամբակաշատ գյուղում պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին դաժանաբար ծեծել է թեկնածուի վստահված անձին: Մարզի Ջանֆիդա գյուղում նաեւ սպանություն է եղել: Նախնական տտղեկություններով, 85-ամյա Հմայակ Պետրոսյանը իր զենքը տվել է անչափահաս թոռանը եւ մտել ընտրության: Դուրս գալիս զենքը պատահաբար կրակել է, եւ Պետրոսյանը մահացել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.