Logo

Articles

Starship խմբի կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է

Created on Wednesday, 05 September 2012 02:02 Written by AMGA TV

star 3Starship խմբի սոլո-կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է սրտի կաթվածից 46 տարեկան հասակում ` Նեբրասկա նահանգի Նորֆոլկ քաղաքի DeVent Center-ի բեմում ելույթից հետո: Starship-ը համերգաշար էր սկսել, որում նաեւ մասնակցել են պրոգրեսիվ-ռոքերներ Survivor-ը եւ Boston-ը: Շոուի ավարտից անմիջապես հետո Աբրահամյանը գնացել է դիմահարդարման իր սենյակ, որտեղ բողոքել է վատ ինքնազգացողությունից: Երաժշտի համար Շտապ օգնություն են կանչել, սակայն հիվանդանոց տեղափոխելուն պես նա մահացել է: Մարկ Աբրահամյանը Starship-ին միացել է 11 տարի առաջ: Խումբը գործում է 1960-ական թվականներից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.