Logo

Articles

Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները

lafires 4Կալիֆոռնիայի փրկարարական ծառայությունները շարունակում են պայքարը Սան Գեբրիել լեռներում բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ, որըն այրել է շուրջ 4 հազար ակր տարածք: Այս պահի դրությամբ, հրշեջներին հաջողվել է տեղայնացնել ընդամենը 5 տոկոսը: ԱՄՆ անտառների պահպանության ծառայության ներկայացուցիչ Ջան Վեգնըրի խոսքով, Angeles National Forest-ում բռնկված հրդեհը հնարավոր կլինի մարել եկող շաբաթվանից ոչ շուտ: Կրակը տարածվել էր Լոս Անջելեսից հյուսիս-արեւելք եւ ծխի թանձր քուլաները երեւում են քաղաքից: Տեղական իշխանությունների վերջնական տվյալներով, տարհանվել է 12 հազար զբոսաշրջիկ եւ տեղի 50 բնակիչ, որոնք երեկ նշում էին Աշխատանքի օրը: Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 700-ից ավելի բրանդմայստերներ, վեց ուղղաթիռ, ինքնաթիռներ, հատուկ բուլդոզերներ: Չորս մարդ, այդ թվում` երկու հրշեջ մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն այրվածքները ծանր չեն եղել եւ նրանց հոսպիտալացում չի պահանջվել: Ոստիկանությունը փորձում է պարզել հրդեհի առաջացման պատճառները: Դեպքի վայրում աշխատողները ամբողջությամբ այրված մեքենա են գտել, սակայն դեռ պարզ չէ` դա է եղել հրդեհի պատճառը, թե ոչ: Համենայն դեպս, չի բացառվում նաեւ միտումնավոր հրդեհման վարկածը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.