Logo

Articles

Վթար Երեւանում

Created on Wednesday, 05 September 2012 01:35 Written by AMGA TV

kammm 6Մաշտոցի պողոտայում միկրոավտոբուսի վթարից 4 մարդ է տուժել: Այսօր, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում, փակ շուկայի մոտ գտնվող թունելում 100 համարի միկրոավտոբուսը բախվել է պատնեշին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 100 համարի Գազել մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին: Վթարի հետեւանքով ուղեւորներ՝ 53-ամյա Ա. Գալստյանը, 80-ամյա Ն.Միքայելյանը, 52-ամյա Գ. Գալստյանը, 63-ամյա Ա. Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Մարգարյանի անվան հիվանդանոց: Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երթուղային տաքսու վարորդը փորձել է փախցնել մեքենան, որպեսզի չբախվի դիմացից ընթացող մեքենային: Բժիշկների գնահատմամբ, վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.